ԼՂ-ում կռված սիրիացի վարձկանները բողոքում են, որ չեն վճարվել10 ապրիլի 2021 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Լրագրող Լինդսի Սնելը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Թուրքիային օգնող Սիրիական ազգային բանակի՝ Սուլթան Սուլեյման Շահի զինյալները բողոքում են ղեկավար Աբու Ամիրին, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասնակցելու համար իրենց ոչ մի անգամ չեն վարձատրել։ «Մենք կռվել ենք թուրքական պետության հետ Ղարաբաղում։ Մարդիկ ունենք, որոնք վիրավորվել են, սպանվել։ Սուլթան Սուլեյման Շահը, Աբու Ամշան խլել են մեր իրավունքը և գողացել վիրավորների ու զոհերի աշխատավարձը, իսկ մարդիկ սովից մեռնում են»,- ասել է զինյալներից մեկը։ Սա ոչ առաջին, և ոչ էլ միակ ապացույցն է այն բանի, որ 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմը Թուրքիայի աջակցությամբ իր զինված ուժերի կազմում է ներառել նաև վարձկանների։ Թուրքիան պատերազմի ընթացքում տարածաշրջան էր բերել վարձկան-ահաբեկիչներ՝ Սիրիայից ու Լիբիայից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |