Փոխվարչապետ․ ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ16 ապրիլի 2021 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով լուրերին, որ Ադրբեջանը հրավիրվել է մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական նիստին, որը կայանալու է ապրիլի 29-30-ին: Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը վետո դնի Ադրբեջանի մասնակցությանը՝ նա պատասխանել է. «Իհարկե, հնարավոր է, բայց դա գործընթաց է, որի շրջանակում դիրքորոշումը կհայտնվի», տեղեկացնում է Panorama.am-ը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճիշտ են ռուսական ՌԲԿ-ի տեղեկությունը, որ որպես նախապայման Երևանը բարձրացրել է ռազմագերիների և ճանապարհների ապաշրջափակման հարցերը՝ փոխվարչապետն ասել է, որ այստեղ երկու բաղադրիչ է մի հարցից, որը բազմաշերտ է: «Եկեք առանձին բաղադրիչներով չփորձենք ձևավորել դիրքորոշումը: Իհարկե, քննարկվում են բոլոր բաղադրիչները: Դա վետո չի, դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է: Համաձայնեցնելու խնդիրն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի և ես անձամբ դրա մասին կներկայացնեմ, որտեղ նշված կլինեն համաձայնություն տալու կամ չտալու հիմքերը»,-ասել է նա: Գերիների հարցը որպես նախապայման դնելու վերաբերյալ Գրիգորյանն ասել է. «Այս գործընթացը ենթադրում է համաձայնեցնել այլ երկրի մասնակցությունը նիստին, որը որևէ բովանդակային գործընթաց չի ենթադրում: Ուղղակի գալու է ամսաթիվը և մենք ասելու ենք՝ այո, կամ ոչ: Ինչ վերաբերում է նախապայման դնելուն, դրա համար պետք է ասեք, թե ո՞ւմ առջև դնենք նախապայմանը»: Ավելի վաղ ՌԲԿ-ն գրել էր, որ ։ ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի հնարավոր մասնակցությունն ապրիլի 29-30-ին Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին, որին սովորաբար մասնակցում են երկրների ղեկավարները։ Որպեսզի դա հնարավոր դառնա, անհրաժեշտ է Երևանի համաձայնությունը, իսկ դրա համար պետք է լուծել որոշ հարցեր, այդ թվում՝ գերիների հարցը, նշել է հայկական աղբյուրը։ Երևանի ցանկում մոտ 200 անուն կա։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Վերջին տվյալներով ոստիկանության բաժիններ բերման էր ենթարկվել 151 քաղաքացի Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները կառուցողական էին Նա հավելել է, որ գործընթացը շարունակվում է ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Նիկոլյանին Նիկոլյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների հետ Մայիսի 20-ից գիծ դուրս կգա մետրոյի՝ 3 վագոնով ևս մեկ շարժակազմ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում |