Ադրբեջանցիները կացնով հեռացրել են խաչերն ու հայերեն գրությունները Շուշիի եկեղեցուց

Ադրբեջանցիները կացնով հեռացրել են խաչերն ու հայերեն գրությունները Շուշիի եկեղեցուց

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները վանդալիզմի հերթական ակտն են գործել Շուշիում հայկական մշակությային ժառանգության հանդեպ։ Twitter-ում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ջնջում խաչերի պատկերներն ու հայերեն արձանգրությունները Շուշիի եկեղեցուց։

Կադրերում երևում է, թե ինչպես է բանվորը կացնով հեռացնում շենքի պատերից եկեղեցու հայկականության վկայությունները։

Ադրբեջանցիները շարունակաբար ոչնչացնում և պղծում են Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքների հայկական հուշարձաններն ու եկեղեցիները։ Իսկ եթե չեն քանդում՝ հայկական եկեղեցիները որպես «աղվանական եկեղեցիներ» ներկայացնելու համար։ Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ է հորդորել վերացնել հայկական եկեղեցիների հայերեն արձանագրությունները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---