Ռուս ռազմաբժիշկներն Արցախում ավելի քան 1300 բնակչի են բուժօգնություն ցուցաբերել

Ռուս ռազմաբժիշկներն Արցախում ավելի քան 1300 բնակչի են բուժօգնություն ցուցաբերել

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի բուժանձնակազմը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը։ Զորակազմի տեղակայումից ի վեր նրանք բուժօգնություն են ցուցաբերել ավելի քան 1300 մարդու, այդ թվում 200 երեխայի, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ընդունելությունն իրականացվում է Ստեփանակերտում և Մարտակերտում։ Բացի այդ, բազմաֆունկցիոնալ բժշակական բրիգադները պոլիկլինիկական ծառայություններ են մատուցում հեռավոր բնակավայրերում։

Ընդունելությունն ու անհրաժեշտ նշանակումներն իրականացնում է ավելի քան 60 մասնագետ՝ թերապևտներ, վիրաբույժներ, համաճարակաբաններ և այլ մասնագետներ։

Անհրաժեշտության դեպքում ռուս մասնագետները նաև խորհրդատվական-ախտորոշիչ օգնություն են ցուցաբերում, կատարում են գերձայնային, լաբորատոր և ռենտգեն-ախտորոշիչ հետազոտություններ։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---