Միշուստին․ ՌԴ-ն գնահատում է ՀՀ հետ եղբայրական հարաբերությունները, որոնք դաշնակցային և ռազմավարական բնույթ ունեն

Միշուստին․ ՌԴ-ն գնահատում է ՀՀ հետ եղբայրական հարաբերությունները, որոնք դաշնակցային և ռազմավարական բնույթ ունեն

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը փոխանցել է ՌԴ նախագահի ողջույնը և նշել, որ Մոսկվան գնահատում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք բազմամյա դաշնակցային և ռազմավարական բնույթ ունեն։

Ըստ Միշուստինի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունը մեծ հնարավորություններ է բացում համատեղ աշխատանքի համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Առաջին հերթին դա բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը։ Այդ ամենը պայմաններ կստեղծի Անդրկովկասի տարածաշրջանի կայուն զարգացման համար»,-ասել է նա։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---