Փաշինյանի խոսնակ. Այվազյանից հրապարակային պարզաբանում ենք ակնկալում![]() 31 մայիսի 2021 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, արձագանքելով Արա Այվազյանի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին հայտարարությանը, ասել է, որ հրապարակային պարզաբանում է ակնկալվում նրանից, տեղեկացնում է Արմենպրեսը։ «Մենք պարոն Այվազյանին շնորհակալություն ենք հայտնում կատարած աշխատանքի համար, այնուամենայնիվ կարծում ենք` մեր պետական և ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի` այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է մեր երկրի պետական և ազգային շահին: Ակնկալում ենք, որ պարոն Այվազյանը հրապարակային կպարզաբանի դրանք»,- նշել է Գևորգյանը: Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ԱԳՆ անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր նրանով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։ Արա Այվազյանի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել մայիսի 27-ին։ Այդ պաշտոնում նա նշանակվել էր 2020-ի նոյեմբերի 18-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |