ՊՆ․ Նախազգուշական կրակոցներից հետո ադրբեջանցիները դադարեցրել են հողային աշխատանքները ՀՀ-ում 5 հունիսի 2021 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով հունիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանով հեռարձակված՝ «Ինչ ուզում՝ անում են. ադրբեջանցիները ճանապարհներ ու խրամատներ են կառուցում հայկական տարածքներում» տեսանյութին, հայտարարել է, որ վերջին շրջանում եղել են ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածքում ամրաշինական աշխատանքների փորձեր, որոնք կասեցվել են։ «Վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի անգամ նախաձեռնվել են հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող սահմանային հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձեր, որոնք, սակայն, ժամանակին կանխվել են հայկական ստորաբաժանումների համապատասխան գործողություններով։ Մասնավորապես՝ հունիսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածի՝ ՀՀ տարածքում։ Հայկական ստորաբաժանումների նախազգուշական կրակոցներից հետո աշխատանքները դադարեցվել են»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։ Նշվում է, որ ադրբեջանական կողմին հստակ պահանջ է ներկայացվել նմանատիպ փորձերի կրկնությունը բացառելու վերաբերյալ։ «Այդուհանդերձ, Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է ինժեներական և ամրաշինական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ գտնվում են իրենց մարտական հենակետերը՝ առանց հատելու ՀՀ սահմանը։ Քանի որ այդ տարածքները և ադրբեջանցի զինվորականների կողմից այնտեղ իրականացվող շարժը տեսանելի է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, ինչպես նաև Կութ գյուղերից, դա հարուցում է տեղի ազգաբնակչության մտահոգությունը, ինչը և արտացոլված է ՄԻՊ զեկույցում»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ։ Ավելի վաղ Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը հայտարարել էր, որ Մայիսի 12-ից ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են սկսել, տեխնիկա են աշխատեցնում, իրենց համար դիրքերը կապող ճանապարհ են կառուցում։ Հունիսի 3-ին Կութ համայնքի ղեկավարը ևս ասել էր, որ ադրբեջանցիները սկսել են հողային աշխատանքներ՝ իրենց կողմից օկուպացված բարձունքներում։ Նրա կարծիքով՝ թշնամին խրամատավորվում է։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |