ՀՀ-ում «կոնյակ» անվանումը դուրս կգա կիրառումից՝ ԵՄ-ն 3 մլն եվրո կհատկացնի10 հունիսի 2021 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ աջակցության համաձայնագրին, որով խթանվելու է «կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն դադարեցումը, որի համար Եվրոպան մտադիր է 3 մլն եվրո հատկացնել։ Այդ գումարով Հայաստանը պետք է դադարեցնի «կոնյակ» անվանման կիրառումը, նոր բրենդ մշակի հայկական խմիչքի համար, գովազդի ու խթանի դրա տարածումը և մրցակցության պահպանումն արտաքին շուկաներում։ «Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններից է հայկական կոնյակի անվանման օգտագործումը դադարեցնելու և նոր անվանումը խթանելու համար լիազորված համապատասխան մարմինների համար կարողություննների զարգացումը, գաղափարախոսությունը, պատմության ներկայացումը, անվանումը, կարգախոսը, տարբեր թիրախային շուկաների համար գովազդային արշավի ճանապարհային քարտեզը և այլն»,– ասվում է որոշման հիմնավորման մեջ։ «Կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը ներառված է ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որը ստորագրվել է 2017-ին և ամբողջությամբ ուժի մեջ մտել 2021 թ. մարտի 1-ից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Լավրով․ ՀՀ իշխանությունը գիտակցաբար փլուզում է ՌԴ հետ հարաբերությունները Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ |