Բաքուն Արա Աբրահամյանի և Սամվել Կարապետյանի միջազգային հետախուզում է հայտարարել

Բաքուն Արա Աբրահամյանի և Սամվել Կարապետյանի միջազգային հետախուզում է հայտարարել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի, ինչպես նաև Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալուստյանի միջազգային հետախուզում է հայտարարել։

Նրանց մեղադրում են «ռազմական գործողությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղ զենքի, զինամթերքի և ռազմական նշանակության սարքավորումների մաքսանենգ մատակարարում կազմակերպելու մեջ»։ Այդ մասին ասվում է դատախազության հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրանց մեղադրում են նաև Ադրբեջանի ՔՕ 100.1 («Ագրեսիկվ պատերազմի պլանավորում, նախապատրաստում կամ սանձազերծում») հոդվածով և 279.1 («Ապօրինի զինված խմբերի ստեղծում, մասնակցություն դրանց ստեղծմանն ու ապահովմանը) հոդվածներով։

«Նրանց հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Աբրահամյանի, Կարապետյանի և Գալուստյանի միջազգային հետախուզում է հայտարարվել»,-ասվում է Ադրբեջանի դատախազության հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---