Ըստ Պեսկովի՝ ՌԴ-ում հետևում են Ադրբեջանում ռազմակայան բացելու Թուրքիայի մտադրությանը, Լավրովը դա ասեկոսե է կոչել18 հունիսի 2021 - 17:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Շուշիի հռչակագրի շրջանակում Ադրբեջանում ռազմակայան հիմնելու մասին, ասել է, որ Մոսկվայում ուշադիր հետևում են այդ տեղեկությանը։ Պեսկովն ասել է, որ այդ հարցը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների ծավալումը հատուկ ուշադրության առարկա է և անվտանգության ապահովման համար միջոցներ ձեռնարկելու պատճառ։ «Մենք փոխգործակցում ենք Թուրքիայի հետ Անդրկովկասում իրավիճակի կայունացման գործում։ Մենք սերտ շփման մեջ ենք և Անկարայի, և Բաքվի, և Երևանի հետ։ Կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, լոգիստիկայի զարգացմանը, ընդհանուր առմամբ իրավիճակի շտկմանը և չպետք է տարրեր պարունակի, որոնք կարող են նպաստել լարվածության աճին»,-ասել է Պեսկովը։ Մինչդեռ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմակայանների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունը՝ դա ասեկոսեներ անվանելով, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք չենք քննարկել այդ հարցը և ասեկոսեներ չենք մեկնաբանում»,-ասել է Լավրովը։ Էրդողանը հայտարարել է Ադրբեջանում թուրքական ռազմակայանի ստեղծման հնարավորության մասին՝ օկուպացված Շուշիում երկու երկրի կողմից ստորագրված հռչակագրի շրջանակում։ «Թուրքական ռազմակայանի հարցը Շուշիի հռչակագրի կետերից դուրս չէ։ Հնարավոր է այդ հարցի հետագա զարգացումը։ Հիմա ամենակարևորը սահմանների անվտանգության ապահովումն է։ Բանակցությունները, որոնք վարելու են Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև մեր վարած բանակցությունները, կարող են զարգացնել այդ թեման»,-ասել է Էրդողանը: Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստորագրելով Շուշիի հռչակագիրը, պայմանավորվել են, ՄԱԿ կանոնադրության հիման վրա, փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերելու մասին՝ կողմերից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը սպառնալիքների դեպքում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը Էջմիածնից 6 բերման ենթարկված կա զենք–զինամթերք պահելու կասկածանքով Ըստ շարժման, բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, որոնք պատրաստվում էին դիմավորել Փաշինյանին Միրզոյանն ու Բայրամովը մայիսի 11–ին կշարունակեն բանակցել Մայիսի 10–ին տեղի է ունեցել առաջին փուլը Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ |