ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ՀՀ հետ համատեղ ավիացիոն տարածքի մասին համաձայնագրին

ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ՀՀ հետ համատեղ ավիացիոն տարածքի մասին համաձայնագրին

PanARMENIAN.Net - Եվրամիության Խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի, ինչպես նաև Ուկրաինայի, Թունիսի և Կատարի հետ Համատեղ ավիացիոն տարածքի մասին համաձայնագրին։ Այդ մասին ասվում է ԵՄ Խորհրդրի հայտարարության մեջ։

Ակնկալվում է, որ համաձայնագրերը կբացեն օդային փոխադրումների շուկան՝ նոր հնարավորություններ առաջարկելով ինչպես սպառողներին, այնպես էլ օպերատորներին:

Ակնկալվում է, որ պայմանագրերը կստորագրվեն 2021թ․ աշնանը, որից հետո դրանք պետք է վավերացվեն ստորագրող երկրների, ԵՄ-ի և ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից: Մինչ այդ՝ ավիացիոն համաձայնագրերն Ուկրաինայի, Հայաստանի և Կատարի հետ ժամանակավորապես կկիրառվեն։

«Հարևանության մասին 3 համաձայնագիրը կվերացնի շուկայական սահմանափակումները ԵՄ հարևան երկրների հանդեպ և թույլ կտա այդ երկրներին միանալ ԵՄ ներքին ավիացիոն շուկային, քանի որ նրանք կընդունեն ԵՄ ավիացիոն չափանիշները և կկիրառեն ԵՄ ավիացիոն կանոնները»,- ասվում է որոշման մեջ։

Ընդհանուր ավիացիոն տարածքը վերաբերում է քաղաքացիական ավիացիային և նախատեսում է օդային շուկաների փոխադարձ բացում ԵՄ և հարևան երկրների միջև:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---