Հայաստանն ու Բելառուսը Covid-19-ի դեմ համատեղ դեղամիջոց կմշակեն

Հայաստանն ու Բելառուսը Covid-19-ի դեմ համատեղ դեղամիջոց կմշակեն

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Բելառուսը համատեղ կզբաղվեն Covid-19-ի դեմ դեղամիջոցի մշակմամբ։ Այդ հարցը քննարկվել է հայ-բելառուսական գիտատեխնիկական հանձնաժողովի համատեղ նիստում, որը գլխավորել է Բելառուսի Գիտության և տեխնոլոգիայի պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը և ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, տեղեկացնում է «Բելտա» գործակալությունը։

2021-2023թթ․ ՀՀ-ն և Բելառուսն աշխատում են 6 համատեղ նախագծի վրա, այդ թվում բժշկության և դեղագործության, կենսաբանության, էներգետիկայի և նոր նյութերի ոլորտներում։

Այդ նախագծերի թվում է համակարգչային սքրինինգի տեխնոլոգիաների կիրառումը, մոլեկուլային մոդելավորումը և կենսաքիմիական հետազատությունը կորոնավիրուսային վարակի բուժման համար նոր պոտենցիալ դեղամիջոցների մշակման համար:

«Դրանք համաշխարհային մակարդակի հետազոտություններ են։ Համատեղելով մեր գիտնականների ջանքերը՝ մենք ավելի արագ կարող ենք ստեղծել բարձր տեխնոլոգիական մշակումներ, ինչպես նաև նոր արտադրանք»,-ընդգծել է Շումիլինը:

Կողմերը քննարկել են գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրներում գիտական միջոցառումների անցկացման հարցը:

ՀՀ և Բելառուսի գիտատեխնիկական համագործակցությունը զարգանում է ըստ երկու պետությունների կառավարությունների միջև 2000թ․ հոկտեմբերի 31-ին կնքված համաձայնագրի:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---