Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում 3 հուլիսի 2021 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն և Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այն տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։ Պուտինը Մակրոնին պատմել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման մասին։ Նա նաև կարևորել է տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը՝ Եվրոպայի միանալու անհրաժեշտությունը։ «Պուտինը տեղեկացրել է 2020թ.նոյեմբերի 10-ին և 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին: Նշվել է, որ տարածաշրջանում իրավիճակը մեծամասամբ ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ մնում է կայուն։ Ստեղծվել են նախադրյալներ տնտեսական բնականոն գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար», - ասված է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել մարտական գործողություններից տուժած շրջանների բնակչության հումանիտար խնդիրների լուծման գործում եվրոպական գործընկերների, մասնավորապես Ֆրանսիայի, ավելի մեծ ներգրավվածության պահանջվածությանը: Նշվում է, որ կողմերը համակարգման պատրաստակամություն են հայտնել ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտների ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի գծով։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |