Բորել․ ԵՄ-ն ավելի ակտիվ պետք է լինի Հրվ․ Կովկասում 3 հուլիսի 2021 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին քաղաքականության գծով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն առավել ակտիվ պետք է լինի Հարավային Կովկասում։ Նա նշել է, որ վերջերս իր անունից Հարավային Կովկասի երկրներ էին այցելել Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի ԱԳ նախարարները։ «Ակնհայտ էր, որ այդ այցը կարևոր էր ԵՄ օրակարգին աջակցելու և ՀՀ և Ադրբեջանի կողմից դրական քայլերին հավանություն տալու առումով։ Ավելին, ես ողջունեցի Վրաստանի աջակցությունը, որի շնորհիվ Ադրբեջանն ազատ արձակեց 15 հայ գերու, իսկ Հայաստանը փոխանցեց ականապատ քարտեզները»,-ասել է նա։ Նա նշել է, որ նախարարները Հարավային Կովկասի երկրների ղեկավարներին 3 հիմնական ուղերձ են փոխանցել՝ ԵՄ-ն ձգտում է ակտիվ խաղացող լինել և նպաստել հակամարտությունների կարգավորմանը տարածաշրջանում, պատրաստ է զարգացնել երկկողմ հարաբերությունները, և հավատարիմ է Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակների ճկունությանն ու ներառականությանը։ Տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան էին այցելել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը։ Նրանց ուղեկցում էին նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը և Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Այցը լիազորված էր Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից և նպատակ ունի վերահաստատելու տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |