Հայաստանը կարող է սեփական օրենսդրության բարելավման համար դասեր քաղել Եվրոպայի փորձառությունից17 մարտի 2009 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Օրերս Երեւանում Եվրահանձաժողովի հովանավորությամբ եւ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ աշխատանքային հանդիպում կայացավ Հայաստանում Տեխնիկական օգնության եւ տեղեկատվության փոխանակման գործիքը (TAIEX) թեմայով:«TAIEX-ը (Technical Assistance Information Exchange) Եվրոպական Հանձնաժողովի արտաքին օգնության գործիքն է, որն ապահովում է կարճաժամկետ տեխնիկական օգնության հատկացումը ԵՄ նորմերին եւ ստանդարտներին համապատասխան ազգային օրենսդրության կարգավորման հարցերի, ինչպես նաեւ հետագա արդյունավետ իրագործման համար»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության պետ Ռուբեն Սարուխանյանը: Նրա խոսքով, TAIEX-ը ենթադրում է գործողության երեք տեսակ` մասնագետների այցելություն, մասնագետների ծանոթացում գործող օրենսդրության հետ եւ 5 աշխատանքային օրերի ընթացքում սեմինարների կազմակերպում: Զրույցի ընթացքում Ռուբեն Սարուխանյանը պարզաբանեց, որ TAIEX-ը կիրառվում է սահմանադրական փոփոխություններ անցկացնելու նպատակով` ելնելով պետական իշխանության մարմինների հարցումներից: «TAIEX-ի հիմնական նպատակը տեղեկատվական աջակցություն ցուցաբերելն է այն երկրին, որը որոշել է օրենսդրականբարեփոխումներ, ինչպես նաեւ կառուցային փոփոխություններ կատարել վարչության մեջ եւ դրանք համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին»,- ասել է նա: Ինչպես հաղորդել է գործակալության պետը, երկիրը հայտ է ներկայացնում Եվրահանձնաժողով, որը մասնագետներ է ուղղում տեղական օրենսդրությանը ծանոթանալու եւ կոնկրետ հայտերով խորհրդատվություններ կատարելու համար: Պետական իշխանության մարմիններն իրենց հերթին իրավունք ունեն ընդունելու կամ հրաժարվելու այդ աջակցությունից: Հայաստանում TAIEX-ի ակտիվ կիրառությունը սկսվեց 2007թ.-ից, թեեւ որոշ քայլեր ձեռնարկվեցին դեռեւս 2006թ., տեղեկացրեց Ռուբեն Սարուխանյանը: «2007թ. պետիշխանության մարմինների կողմից ներկայացվեց 31 հայտ, Եվրահանձնաժողովը հավանություն տվեց 26-ին, 21 հայտ իրագործվեց, 5 հայտ գտնվում է դիտարկման փուլում»,- ասաց նա: Գործակալության պետի խոսքով, 2009թ. ծրագրվում է ներկայացնել մի քանի հայտ. 2 հայտ արդեն ուղղվել են Եվրահանձնաժողովի դիտարկմանը, եւս 6 հայտ գտնվում է դիտարկման փուլում: Ռուբեն Սարուխանյանը ասաց, որ օրերս տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2007թ. կատարված աշխատանքները, իսկ ապրիլի 2-ին ծրագրվում է TAIEX գործիքի վերաբերյալ պետական իշխանության մարմինների տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով սեմինար անցկացնել: Այն հարցին, թե ինչ կտա TAIEX-ի կիրառումը Հայաստանում, Սարուխանյանը պատասխանեց. «Հայաստանը դասեր քաղել այն ամեն լավ բանից, ինչ կա ԵՄ օրենսդրական դաշտում եւ կիրառել կուտակված փորձը տեղական պայմանների հանդե»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |