Կառավարությունը միջոցներ կներդնի բիզնեսի աջակցության ներդրումային հիմնադրամում![]() 8 հուլիսի 2021 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը միջոցներ կներդնի ՓՄՁ աջակցության ներդրումային հիմնադրամում։ Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում` տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառումը և կապիտալի շուկաների զարգացումը խթանելու նպատակով: Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ներկայումս «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ֆոնդի կողմից արդեն մոտ 31 մլն դոլար է ներգրավվել: Ֆոնդն իր գործունեությունը սկսել է 2020-ի հունվարից։ Ըստ նախարարի տեղակալի՝ Նիդերլանդների զարգացման բանկը (FMO) պատրաստակամ է 7 միլիոն դոլարի չափով ներդրում կատարել՝ պայմանով, որ ֆոնդի չափը իր կողմից ներդրում կատարելուց հետո մինչև հուլիսի 20-ը կլինի առնվազն 45 միլիոն դոլար: ՀՀ կառավարության կողմից ակնկալվող առնվազն 7 մլն դոլար ներդրումը հնարավոր կդարձնի FMO-ի ներգրավվածությունը, որը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև կնպաստի ֆոնդի համար այլ ներդրողների ներգրավմանը, ինչն իր հերթին կհանգեցնի հավելյալ միջոցներ ՀՀ տնտեսության մեջ ներգրավելուն։ Ըստ այդմ՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է 3 մլն դոլարի չափով մասնակցություն, իսկ մնացած 4 մլն դոլարին համարժեք ՀՀ դրամը կներդնի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը: Հիմնավորման համաձայն, ՀՀ-ում ներկայում գրեթե բացակայում են բիզնեսի ֆինանսավորման այնպիսի այլընտրանքային գործիքներ, ինչպիսիք են մասնավոր բաժնեմասային ֆոնդերը և բորսայում ցուցակման ինստիտուտը: Բիզնեսի ֆինանսավորման հիմնական աղբյուրը բանկային վարկն է, որն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Տնտեսավարող սուբյեկտները հաճախ ի վիճակի չեն լինում ֆինանսավորել ընդլայնման նախագծերը կամ շրջանառու միջոցները բանկերի միջոցով մի շարք պատճառներով, որոնցից են՝ գրավադրման համար ակտիվների պակասը, ակնկալվող դրամական հոսքերի անկանխատեսելիությունը, բարձր տոկոսադրույքները և այլն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |