Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տարհանվել է ևս 2 աճյուն

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տարհանվել է ևս 2 աճյուն

PanARMENIAN.Net - Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները հուլիսի 8-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:

Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 2՝ նախնական տվյալներով ռազմական գործողությունների մասնակիցների աճյուններ: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1598 աճյուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---