CHW․ Թաղավարդի Սբ Աստվածածինը վտանգված է

CHW․ Թաղավարդի Սբ Աստվածածինը վտանգված է

PanARMENIAN.Net - Caucasus Heritage Watch-ը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցին վտանգված է, իսկ գյուղի մի մասն ադրբեջանցիները բուլդոզերով քանդել են։

Գյուղի մի մասը՝ Բուն կամ Վերին Թաղավարդը, Արցախյան երկրորդ պատերազմից հետո օկուպացվել է Արդբեջանի կողմից։ Օկուպացված այդ թաղամասում գտնվում են Սբ Աստվածածին և Կարմիր կամ հին եկեղեցիները։

CHW հայտնում է, որ հունիսի 10-ից հուլիսի 12-ը գյուղի արևմտյան մասը բուլդոզերով քանդել են, որի արդյունքում եկեղեցին վտանգվել է։ Այն կառուցվել է 1840-ին։

Ինչպես երևում է տիեզերքից արված լուսանկարների վերլուծությունից, գյուղն օկուպացրած ադրբեջանական ուժերը լայն թափով սկսել են դրա ավերումը և հասել ընդհուպ եկեղեցուն։

CHW-ն նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին փրկել հայկական եկեղեցին և հորդորել միջազգային կառույցներին պահանջել պահպանել այն։

Ադրբեջանն Արցախի օկուպացրած տարածքում մի քանի գերեզմանոց է քանդել, առնվազն մեկ եկեղեցի, հայկական ժառանգության տասնյակ նմուշներ և հուշարձաններ։

Թաղավարդի Սբ Աստվածածինն ուղղանկյուն հատակագծով միանավ բազիլիկ է, գլանաձև թաղը հենվում է չորս պատկից մույթերով կազմվող երկու կամարների վրա։ Կառուցված է կոպտատաշ կրաքարով և կրաշաղախով։ Տանիքը երկթեք է, խորհրդային տարիներին ծածկվել է երկաթյա թիթեղով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---