Նուլանդը՝ ԼՂ դեմ սիրիացի ահաբեկիչների ներգրավման մասին․ Ավելի հարմար է առանձին քննարկել

Նուլանդը՝ ԼՂ դեմ սիրիացի ահաբեկիչների ներգրավման մասին․ Ավելի հարմար է առանձին քննարկել

PanARMENIAN.Net - Քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, ԱՄՆ Սենատում պատասխանելով սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին ԼՂ-ում պատերազմի ժամանակ սիրիացի զինյալներին տեղափոխելուն Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ հարցին, առաջարկել է այդ հարցն առանձին քննարկման առարկա դարձնել։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 21- ին անցկացրել է լսումներ «Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը» խորագրով, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Լսումներին որպես պատասխանող կողմ հանդես էր գալիս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդը, իսկ քննարկումը նախագահում էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը: Վերջինս հարց է բարձրացրել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ընթացքում Թուրքիայի ներգրավվածության, մասնավորապես սիրիացի զինյալների՝ հակամարտության գոտի տեղափոխման շուրջ:

«Թույլ տվեք մեկ հարց ևս ուղղել: Արդյո՞ք տեղյակ եք, որ Թուրքիան նպաստել է Սիրիայից դեպի Ադրբեջան զինյալների տեղափոխմանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ»,- հարց է ուղղել սենատոր Մենենդեսը:

Նուլանդն առաջարկել է այդ հարցն առանձին քննարկել։

«Կարծում եմ, որ ավելի հարմար կլիներ Ձեր նշած այս դրույթը քննարկել առանձին առիթով մեկ այլ պայմաններում, եթե դա Ձեզ համար ընդունելի է, պարոն նախագահ»,- պատասխանել է նա:

Սենատոր Մենենդեսը դրական է արձագանքել՝ հավելելով, որ դրա հետ մեկտեղ սպասում է պետքարտուղարության արձագանքին պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին:

«Շատ լավ: Որպես դրա մի մաս, ես նաև անհամբեր սպասում եմ պետքարտուղարության արձագանքին, թե արդյոք ուսումնասիրել եք Ադրբեջանի կողմից պատերազմում օգտագործած թուրքական անօդաչու թռչող սարքերի գործածման հարցը: Այն ներառում էր ԱՄՆ-ում արտադրված մասեր, որը ես համարում եմ բոլորովին անընդունելի»,- արձագանքել է Մենենդեսը:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քարեն Դոնֆրիդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ ադրադառնալով ՀՀ-ում սահմանային իրավիճակին, հայտարարել էր, որ Ադրբեջանը սահմանային հարցերի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք և կշարունակի իր ագրեսիվ պահվածքը, եթե հստակ ուղերձ չստանա, որ դա անընդունելի է։

Սենատորը նաև իր մտահոգությունն է հայտնել Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու վերաբերյալ, որով արգելվում էր ռազմական աջակցությունն Ադրբեջանին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---