Ավանեսյան․ ՀՀ-ում շրջանառվում է կորոնավիրուսի «դելտա» շտամը26 հուլիսի 2021 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով համավարակային իրավիճակին, ասել է, որ Հայաստանում արդեն շրջանառվում է կորոնավիրուսի է «դելտա» շտամը։ Նա ասել է, որ այս պահին սեկվենավորած նմուշ դեռ չկա, սակայն Հայաստանում այն շրջանառվում է։ «Ինչո՞ւ, որովհետև մենք ունենք բաց սահման և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է այդ շտամը», - նշել է նա։ Նախարարի պաշտոնակատարն ասել է, որ աշնան առաջին կեսին կա կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ, տեղեկացնում է Aysor.am-ը։ Նա հավելել է, որ առողջապահական համակարգը շարունակում է շատ լարված կերպով աշխատել ու սպասարկել կորոնավիուսով վարակված բոլոր հիվանդներին։ «Ամեն ինչ անելու ենք, որ բնակչության 40-50 տոկոսը պատվաստվի ու մենք ավելի անվտանգ միջավայրում լինենք», - ասել է Ավանեսյանը։ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 25-ի դրությամբ` կատարվել է 152,529 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 108,674, երկրորդ դեղաչափ` 43,855։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |