Հայ դպրոցականն արծաթե մեդալ է նվաճել Կենսաբանության միջազգային օլիմպիադայում27 հուլիսի 2021 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Հայ դպրոցական Գևորգ Ավանեսյանը «Կենսաբանություն» առարկայի 32-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է արծաթե մեդալի։ Ավանեսյանն Արցախի Մարտունու համար 1 միջնակարգ դպրոցի շրջանավարտ է։ Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Պորտուգալիան էր, առցանց ձևաչափով հուլիսի 18-23-ն անցկացվել է Երևանի թիվ 118 ավագ դպրոցում։ Փորձարարական և տեսական փուլերով կազմակերպված օլիմպիադային մասնակցել է 76 երկրի 304 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել է 4 աշակերտ՝ Գևորգ Ավանեսյանը, Արման Հայրապետյանը, Վահե Գաբրիելյանը և Աստղիկ Հարությունյանը։ Հայաստանի թիմը ղեկավարել են․ ԵՊՀ-ից՝ Գայանե Ղուկասյանը, Սեդա Մարությանը և Եվա Սողոյանը, ՀՊՄՀ-ից՝ Սամվել Պիպոյանը, իսկ ԵՊԲՀ-ից՝ Արեն Պետրոսյանը և Մհեր Կուրղինյանը։ Օլիմպիադայի փակման առցանց արարողության ժամանակ Պորտուգալիայի թիմի կազմկոմիտեի ղեկավար-կոորդինատոր Խոսե Անտոնիո Մաթոսը վիրտուալ գավաթը փոխանցել է 2022 թ․-ին Հայաստանում անցկացվելիք Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի կոորդինատոր Գայանե Ղուկասյանին՝ այդպիսով ազդարարելով նախապատրաստական աշխատանքների մեկնարկը։ Կենսաբանության 31-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր մեկ բրոնզե մեդալի (Մհեր Կուրղինյան, «Հերացի» ավագ դպրոց)։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |