Ռուս խաղաղապահները մոտ 40 լ արյուն են հանձնել Արցախի բնակիչների համար

Ռուս խաղաղապահները մոտ 40 լ արյուն են հանձնել Արցախի բնակիչների համար

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել հիվանդանոցներում բուժվող Արցախի հեռավոր շրջանների բնակիչների համար, որոնք ապրում են բաժանարար գծի հարևանությամբ։

Զինծառայողների կողմից արյան նվիրատվությունը եղել է կամավոր հիմունքներով՝ ի պատասխան տեղի իշխանությունների Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մարդասիրական արձագանքման կենտրոնին ուղղված կոչին։

Կոչին մոտ 100 ռուս զինծառայող է արձագանքել, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Արյան նմուշառումն իրականացվել է Ստեփանակերտի արյան փոխներարկման բաժանմունքում խաղաղապահ ուժերի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետների կողմից։ Բաժանմունքի պետ Գայանե Ավանեսյանն ասել է, որ արյան նմուշառումից հետո այն հետազոտվում է լաբորատորիայում՝ տարբեր վարակների առկայությունը բացառելու նպատակով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---