Բելառուսը շահագրգռված է հայ ներդրողների ներգրավմամբ19 մարտի 2009 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը մեծ հետաքրքրություն է դրսեւորում Հայաստանի հանդեպ: Այստեղ որոշակի հնարավորություններ կան, այդ թվում նաեւ առեւտրի զարգացման համար: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյիի խոսքերով, Հայաստանի խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ բանակցությունները վկայում են Բելառուսի հետ համագործակցության զարգացման հնարավորությանը նրանց կողմից մեծ հետաքրքրության մասին:Բելառուսում մարտի 18-20-ն ընթանում է առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական բելառուսահայկական հանձնաժողովի 7-րդ նիստը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ըստ Լուկաշենկոյի հայտարարության, եկել է ժամանակը , երբ ներդրողներին հարկավոր է ներգրավել «նպատակաուղղված կերպով»: «Այսօր հարկ է հասկանալ, որ ընդհանուր առմամբ ներդրումների մասին խոսակցություն վարելը, ինչպես դա եղել է ֆինանսատնտեսական ճգնաժամից առաջ, անհեռանկարային է: Ներկայումս հարկավոր է ներդրողներ, հարուստ մարդկանց փնտրել նապատակաոււղղված կերպով, նրանց հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ պայմանավորվել», - նախագահի խոսքերը մեջ է բերում ԲելաՊանը: Լուկաշենկոն գտնում է, որ Բելառուսում հարմար պայմաններ են ստեղծվել օտարերկրյա ներդրողների աշխատանքի համար, սակայն, դրա հետ մեկտեղ, նրանք պետք է մի քանի պայման կատարեն` հարկավոր է արժանանալ վստահությանն ու ապացուցել իր առավելությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |