Հաջիև․Ադրբեջանն ու ՌԴ-ն շարունակում են ռուս խաղաղապահների մանդատի շուրջ քննարկումները 6 սեպտեմբերի 2021 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը լրացուցիչ իրավական մեխանիզմներ են քննարկում` կապված Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ։ «Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և իրավական լրացուցիչ մեխանիզմներին, ապա այդ առնչությամբ կողմերի միջև եղել են նախնական շփումներ։ Որոշակի քննարկումներ դեռևս շարունակվում են», - ասել է Հաջիևը BBC-ին հարցազրույցում, գրում է Moscow.baku.ru-ն: Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողություններն իրականացվում են ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները: Ըստ Հաջիևի` նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը սահմանել է խաղաղապահ ուժերի «քաղաքական և որոշակի չափով իրավական շրջանակները»: Ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում 2020-ի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո, հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև շփման գծում, ըստ նոյեմբերի 10-ի ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ստորագրած եռակողմ հայտարարության։ Սակայն, Ադրբեջանը մինչ օրս դեռ չի ստորագրել խաղաղապահների մանդատը։ Photo. Ria Novosti Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |