Էլեկտրական ինքնագնացների վարձույթի ծառայություն` Երևանում![]() 7 սեպտեմբերի 2021 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Էլեկտրական ինքնագնացների վարձույթի BusyFly ծառայությունը դուրս է եկել Հայաստանի շուկա՝ աշխատանքը սկսելով Երևանում։ Ընկերությունը ներդրել է մոտ $100,000 և մտադիր է վարձույթ բացել նաև այլ քաղաքներում։ Այդ մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչը, գրում է RB.ru-ն։ Սկզբնական փուլում Երևանում հասանելի կլինի Ninebot Kickscooter MAX տիպի 100 ինքնագնաց։ Ընկերությունը մտադիր է առաջիկայում դրանց քանակն ավելացնել մինչև 500։ Օգտատերերին կառաջարկվի սակագների առնվազն 5 տարբերակ, գինը կախված կլինի արագությունից և ժամանակից՝ հասանելի են կես ժամ և 1 ժամ տևողությամբ տարբերակներ։ Վարձույթի նվազագույն գինը կկազմի սկսած 30 դրամից մեկ րոպեի համար։ Ինքնագնացի միանգամյա ակտիվացումը կարժենա 100 դրամ: Երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը 25 կմ/ժ է: Ինքնագնացները կարելի է կայանել քաղաքային և մասնավոր հեծանվակայանատեղիներում։ Երևանում ծառայությունից հնարավոր կլինի օգտվել հավելվածի միջոցով, որը կարելի է ներբեռնել AppStore-ից և GooglePlay-ից: Էլեկտրական ինքնագնացների վարձույթի BusyFly ռուսական ընկերությունը հիմնվել է 2018 թվականին: Ներկայումս ծառայությունը գործում է 10 երկրում (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իտալիա, Կիպրոս, Ադրբեջան, Բելառուս, Իսպանիա, Ուկրաինա, Ղազախստան) եւ աշխարհի 69 քաղաքում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |