«Ռադիո Ավրորան» դադարեցնում է սփռումն Արցախում՝ իրավական անորոշությունների և խլացման պատճառով16 սեպտեմբերի 2021 - 17:54 AMT PanARMENIAN.Net - «Ռադիո Ավրորան» դադարեցնում է սփռումն Արցախում՝ իրավական անորոշությունների և ադրբեջանցիների կողմից հաճախականության պարբերաբար խլացման պատճառով, գրում է yerkir.am-ը։ «2015 թվականից ի վեր «Ավրորան» իր 100.7 հաճախականությամբ հեռարձակվել է արցախահայության և սահմանին կանգնած զինծառայողի համար՝ չհետապնդելով կոմերցիոն շահ։ Նպատակը եղել է տեղի բնակչությանը հայալեզու տեղեկատվությամբ ապահովելը։ Ռադիոկայանը Արցախի մեր հայրենակիցների և զինվորների համար լուսաբանել է ինչպես 2016-ի Ապրիլյան, այնպես էլ՝ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքը, մինչև Շուշի բերդաքաղաքում թշնամու կողմից «Ավրորայի» հեռարձակման կայանի ռմբակոծումը։ Թեև կարճ ժամանակ անց ռադիոկայանին հաջողվեց վերականգնել հեռարձակումը, այնուամենայնիվ, այժմ, «Ավրորան» դադարեցնում է սփռումն Արցախում՝ պայմանավորված իրավական անորոշություններով և ադրբեջանցիների կողմից հաճախականության պարբերաբար խլացմամբ»,- ասվում է ռադիոկայանի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրներին, հայտարարել է, որ ԱՀ-ում կան բնակարաններ, որտեղ կապն ընդհանրապես բացակայում է։ Նա տեղեկացրել է, որ ադրբեջանցիները Շուշիի հատվածից խլացնում են սահմանային բնակավայրերի բջջային կապն ու ինտերնետի սփռումը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |