Ալիև․ ՀՀ-ն պետք է ընտրի «գործակցության և տարածքային նկրտումների միջև»

Ալիև․ ՀՀ-ն պետք է ընտրի «գործակցության և տարածքային նկրտումների միջև»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ունեցած տեսաելույթում հայտարարել է, թե Ադրբեջանը «նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում և բոլորը պետք է դա հաշվի առնեն»։

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել ՀՀ հետ և Երևանը պետք է ընտրություն կատարի «գործակցության և տարածքային նկրտումների միջև», գրում է ՏԱՍՍ-ը։

«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է խաղաղության պայամանագրի շուրջ բանակցություններ սկսելու իր պատրաստակամության մասին՝ սահմանազատման և սահմանագծման, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։ Նման համաձայնագիրը մեր տարածաշրջանը կարող է վերածել խաղաղության և համագործակցության տարածաշրջանի։ Սակայն, մենք դեռ դրական արձագանք չենք ստացել Հայաստանից մեր այս առաջարկին»,-ասել է Ալիևը։

Ըստ նրա, խաղաղությանն ու համագործակցությանը կարող են նպաստել տրանսպորտային նախագծերը։ Ալիևը նշել է, որ այդ առումով տարածաշրջանում նոր իրողություններ կարող է ստեղծել «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ»։

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաելույթը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---