Եկամտահարկը կվերադարձվի 3 օրում. Գործընթացը կթվայնացվի24 սեպտեմբերի 2021 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Եկամտահարկի վերադարձման գործընթացը կթվայնացվի ու կպարզեցվի: Գործադիրը հավանություն է տվել որոշման նախագծին։ Արդյունքում եկամտահարկը 15 աշխատանքային օրվա փոխարեն կվերադարձվի 3 օրում։ Ներկայացնելով նախագիծը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասել է, որ գործող համակարգը փոխվում է։ Առաջին անգամ եկամտահարկի վերադարձի համար դիմելիս հարկ կլինի ներկայացնել նույն փաստաթղթերը, ինչ նախկինում ՝ վարկային պայմանագիրը, բանկի փաստաթղթերը, կառուցապատողի տեղեկանքը և այլ փաստաթղթեր, այնուհետև ամեն եռամսյակ ներկայացնում է եկամտահարկի վերադարձի դիմում: «Մեկ տարբերությամբ՝ 15 օրվա ընթացքում դիմողին տրվելու է լոգին և գաղտնաբառ, որի միջոցով նա անձնական գրասենյակ է ունենալու և ամեն եռամսյակի արդյունքներով այդ անձնական գրասենյակում ինքնաշխատ եղանակով երկու տվյալ է գեներացվելու: Գործող 15 աշխատանքային օրվա փոխարեն 3 օրվա ընթացքում վճարված եկամտահարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվի վրա»,-ասել է Բադասյանը: Նախատեսվում է, որ համակարգը կներդրվի 2022-ի հունվարի 1-ից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» |