Միրզոյանը՝ ԿԽՄԿ նախագահին․ Բաքուն շարունակում է թաքցնել գերիների իրական թիվն ու պահման վայրերը25 սեպտեմբերի 2021 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվն ու նրանց պահման վայրերը։ Միրզոյանը նշել է, որ կարևորում է Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ ծավալած գործունեությունը։ ԿԽՄԿ նախագահն իր հերթին տեղեկացրել է կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների մասին։ Զրույցի ընթացքում ԱԳ նախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, հայ գերիներին առանց նախապայմանների և անհապաղ ազատ արձակման խնդրին։ Նախարարը նշել է, որ Ադրբեջանը՝ խախտելով Ժնևի կոնվենցիայի դրույթները և նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, շարունակում է թաքցնել գերիների իրական թիվն ու նրանց պահման վայրերը, արհեստական խոչընդոտներ է ստեղծում վերջիններիս վերադարձի հարցում՝ քաղաքականացնելով հումանիտար խնդիրները: Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն։ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում գերիների խնդրին է անդրադարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր գերիներին խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք»,-ասել է նա։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |