Ադրբեջանի ԱԳՆ․ Հուսով ենք՝ վերջին դրական մեսիջները ՀՀ-ից միայն բառեր չեն մնա20 հոկտեմբերի 2021 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն կարևորում է ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերի մակարդակով գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը և հույս է հայտնել, որ «վերջին դրական մեսիջները ՀՀ-ից միայն բառեր չեն մնա»։ Բայրամովն այդ հայտարարությունն արել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ-Ռադմանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։ Ըստ Բայրամովի, մինչ այժմ Հայաստանը «հակասական հայտարարություններ էր անում, եռակողմ հանձնաժողովի աշխատանքները որոշ ժամանակ դադարեցվել էին, գրում է Oxu.az-ը։ «Հուսով ենք, որ վերջին դրական մեսիջները ՀՀ-ից միայն բառեր չեն մնա, այլ նաև գործ կդառնան»,-ասել է նա։ Բայրամովը նաև կարևորել է ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների բոլոր կետերի կատարումը։ Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կայանալու է փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։ Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը Մոսկվայում մասնակցելու է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին, ասել է, որ երկաթուղու մասով որոշակի պատկերացումներ ձևավորել են։«Մենք որոշակի պատկերացումներ ձևավորել ենք երկաթուղու մասով, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումներն իրականացվելու է ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակում։ Մենք ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր»,-ասել է նա։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |