Փաշինյան․ Լոքդաունի չենք գնա, խստացումներ կարվեն՝ դիմակը բաց տարածքում կարող է պարտադիր դառնալ28 հոկտեմբերի 2021 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում լարված գնահատելով համաճարակային վիճակը, հայտարարել է՝ չի բացառում, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր դառնա։ «Չնայած լարված վիճակին, չպետք է լոքդաունի գնանք, բայց խստացումներ կլինեն, պետք է դիմակների կրման ռեժիմը խստացնենք։ Հիմա քննարկում ենք բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր դարձնելու հարցը։ Չեմ բացառում, որ նման որոշում կկայացվի»,- ասել է վարչապետը։ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված վիճակն իր ընտանիքում։ Նա ասել է, որ ընտանիքի 6 անդամից բոլոր ավագները պատվաստվել են, բացի երկու երեխաներից։ «Վերջերս մեր 14-ամյա դուստրն է կորոնավիրուսով վարակվել, որի մասին մեկ շաբաթ անց ենք իմացել։ Մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց նրանից։ Այսինքն` մենք տեսանք պատվաստանյութի արդյունավետությունը»,-ասել է Փաշինյանը։ Անդրադառնալով պատվաստումների մասին կեղծ հավաստագրերի հարցին՝ Փաշինյանն ասել է, որ մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ են անցնում այդ քրգործերով։ Նա ասել է նաև, որ պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու համար 6 կալանավորված կա։ Հոկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2307 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 302,450 -ի: Մահվան 49 դեպք է գրանցվել, 38-ը՝ կորոնավիրուսից և մահվան 11 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6189 դեպք կա, այլ պատճառով՝ 1280: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |