ՄԻՊ․ ԱԽ քարտուղարը պետք է պարզաբանի՝ ինչպե՞ս է պատկերացնում անվտանգ տեղաշարժը Գորիս-Կապանով

ՄԻՊ․ ԱԽ քարտուղարը պետք է պարզաբանի՝ ինչպե՞ս է պատկերացնում անվտանգ տեղաշարժը Գորիս-Կապանով

PanARMENIAN.Net - ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որ ադրբեջանցիները մաքսակետեր են տեղադրում Գորիս-Կապան ճանապարհին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել ադրբեջանցիների ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ:

«Հրապարակային անակնկալով հանդես եկած պաշտոնատար անձը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, պարտավոր է պարզաբանել, թե (առնվազն)՝

1. ինչպե՞ս է պատկերացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց և ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը.

2. արդյոք գիտակցում է, որ այս գործառույթները ենթադրում են ՀՀ բնակիչների իրավունքների սահմանափակումներ ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից. մարդկանց ենթարկել տուգանքների, հարուցել քրեական գործեր, բերման ենթարկել ու ձերբակալել, ենթարկել խուզարկությունների և այլն.

3. ինչպե՞ս են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ [հարակից գյուղերի] բնակիչները կամ օտարերկացիները պաշտպանելու իրենց իրավունքները (օրինակ՝ ու՞մ և ի՞նչ ընթացակարգերով են դիմելու) և ինչպե՞ս է պատկերացնում ադրբեջանական օրենսդրության կիրառումը նրանց նկատմամբ.

4. ինչպե՞ս է ապահովվելու իրավունքների խախտումներ թույլ տվող ադրբեջանական սահմանային ու մաքսային մարմինների պատասխանատվությունն ու պատիժը:

Հ.Գ. Իրականում, ադրբեջանական զինված ծառայողների, իրավապահ մարմինների ներկայութունն ու առավել ևս նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են (զուրկ են իրավական հիմքերից) ի սկզբանե»,-ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի լույս 11-ի գիշերվանից ադրբեջանցիները մաքսակետեր են տեղադրwum Գորիս-Որոտան ավտոճանապարհին։ Այդ մասին հայտարարել է Ազգային խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` նշելով, որ հայկական կողմը տեղեկացվել է այդ մասին:

Նոյեմբերի 10-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհի ասֆալտապատումն արդեն ամբողջովին ավարտվել է, փաստացի՝ Գորիս-Կապանի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---