Սյունիքի Նորավանի մոտ 5.5 կմ ճանապարհի վերականգնումն ավարտվել է

Սյունիքի Նորավանի մոտ 5.5 կմ ճանապարհի վերականգնումն ավարտվել է

PanARMENIAN.Net - Սյունիքի Նորավան համայնքի մոտ 5.5 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները (հիմնական ճանապարհ և գյուղամիջյան հատված) ավարտվել են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Իրականացվել են հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում, մայթերի կառուցում, մուտքերի և իջատեղերի վերականգնում, ինչպես նաև ճանապարհի կահավորում մետաղական արգելափակոցներով և անհրաժեշտ նշաններով», - ասվում է գրառման մեջ։

Աշխատանքներն իրականացվել են «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---