Սալոնիկում ադրբեջանցիները կրկին սադրանք են հրահրել` այս անգամ ավտոբուսային կանգառում26 նոյեմբերի 2021 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Սալոնիկում ադրբեջանցիները կրկին քարոզչական սադրանք են հրահրել, այս անգամ` ավտոբուսային կանգառներից մեկում։ Այդ մասին տեղեկացրել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ այն անհապաղ հեռացնելու նպատակով ձեռնարկվում են բոլոր քայլերը։ Օրերս Սալոնիկում ավտոբուսների վրա տեղադրվել էր Շուշիի պատկերով գովազդ՝ ադրբեջանական տարբերակով անվանակոչված «Շուշա» գրառմամբ։ Այն հարուցել է հայկական համայնքի զայրութը, և նրանք պահանջել են հեռացնել գովազդը,ինչն էլ արվել էր։ Դեսպանությունը նաև շնորհակալություն է հայտնել այն բոլոր կառույցներին և անհատներին, ովքեր նպաստել են Սալոնիկ քաղաքում ադրբեջանական սադրանքի չեզոքացմանը երկու օր առաջ։ «ՀՀ դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին և անհեռանկարային քարոզչական սադրանքները»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |