ՌԴ խաղաղապահներն Արցախում ապահովել են 15 կմ ճանապարհի կառուցման անվտանգությունը

ՌԴ խաղաղապահներն Արցախում ապահովել են 15 կմ ճանապարհի կառուցման անվտանգությունը

PanARMENIAN.Net - ՌԴ խաղաղապահներն ապահովել են 15 կմ ճանապարհի կառուցման անվտանգությունը Արցախի Շուշիի շրջանում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուս խաղաղապահ զորակազմի շնորհիվ ճանապարհային ծառայության աշխատակիցները կարող են անվտանգ զբաղվել ճանապարհի վերականգնմամբ։ Քանի որ տարածքը գտնվում է շփման գծի հարևանությամբ, վարչակազմը դիմել էր ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ խնդրելով ապահովել ճանապարհաշինական աշխատանքների անվտանգությունը։ Արդeն վերականգնվել է ճանապարհի ավելի քան 15 կմ»,-ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ վերականգնվել է 30 կմ ճանապարհ, շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Ճանապարհը կծառայի ինչպես խաղաղ բնակիչներին անվտանգ երևեկության համար, այնպես էլ՝ խաղաղապահներին, պարեկության նոր երթուղու բացման համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---