ԵՄ-ն 2․3 մլրդ եվրո կհատկացնի Արևելյան գործընկերության երկրներին

ԵՄ-ն 2․3 մլրդ եվրո կհատկացնի Արևելյան գործընկերության երկրներին

PanARMENIAN.Net - Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրով Եվրամիությունը 2․3 մլրդ եվրո կհատկացնի Արևելայն գործընկերության երկրներին, որի անդամ են Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը։

«Նոր օրակարգը կամրապնդվի տարածաշրջանային տնտեսական և ներդրումային 2.3 մլրդ եվրոյի ծրագրով, որով հնարավոր է 17 մլրդ եվրոյի պետական և մասնավոր ներդրումներ մոբիլիզացնել տարածաշրջանի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

«Տարբեր երկրների և ոլորտների համար նախատեսված ներդրումային պլանն ուղղված է Արևելայն գործընկերության ամբողջ տարածաշրջանի բարօրությանը: Ընդունելով չլուծված խնդիրների առկայությունը՝ մենք նշում ենք բարեփոխումների կայուն առաջընթացը գործընկեր երկրներում»,-ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ ԵՄ աջակցությունը կախված կլինի համաձայնեցված բարեփոխումների իրականացումից։

Ավելի վաղ Եվրամիությունը Հայաստանի համար 2․6 մլրդ եվրո աջակցության փաթեթի մասին է հայտարարել՝ 5 տարվա համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---