Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության ֆինանսավորման հարցը կարող է լուծվել այս տարի28 մարտի 2009 - 15:23 AMT PanARMENIAN.Net - «Մոտ ապագայում մենք նախատեսում ենք ուսումնասիրել Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության խնդրի տեխնիկատնտեսական կողմը», - Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության նախագծում կան հնարավոր մասնակից կողմերի քննարկման բազմաթիվ տարբերակներ:Ինչպես ասել է Սարգսյանը, գոյություն ունեն նաեւ այդ նախագծի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ, որոնք սակայն քննարկվում են Ասիական բանկի հետ: «Եթե բանակցությունները բարեհաջող ընթացք ունենան, ապա այդ հարցը նույնպես կլուծվի այս տարվա ընթացքում», - ասել է նա: Մամլո ասուլիսի ընթացքում նախարարն ավելացրել է, որ բանակցություններ են տարվում նաեւ իրանական եւ ռուսական կողմերի, ինչպես նաեւ այդ նախածգում շահագրգռված եւ վերջինիս իրագործմանը նպաստելու մտադրություն ունեցող բոլոր կողմերի հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |