Ամերիաբանկը 15 մլն եվրոյի փոխառություն է ստացել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթից»` որպես 2-րդ մակարդակի կապիտալի գործիք![]() 23 դեկտեմբերի 2021 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը 15 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիր է կնքել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության հետ: Նշված ստորադաս փոխառությունը համարվում է Բազել III-ի շրջանակում 2-րդ մակարդակի կապիտալ և ուղղված է բանկի ընդհանուր կապիտալի դիրքի ամրապնդմանը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության մեր գործընկերներին մեր կազմակերպությունների միջև համագործակցության հաստատման առիթով: Սա մեր առաջին համատեղ գործարքն է, և վստահ եմ, որ այն մեր երկարատև համագործակցության սկիզբն է: Տրամադրված միջոցները թույլ կտան ամրապնդել մեր կապիտալի դիրքը Բազել III-ի կարգավորումների շրջանակում: Այս տարի մենք ներգրավել ենք ավելի քան 30 մլն եվրոյի ստորադաս վարկային միջոցներ` ապահովելով կապիտալի ամուր դիրք և դիվերսիֆիկացված կառուցվածք և նախատեսում ենք շարունակել ընդլայնել մեր վարկային պորտֆելը` պահպանելով կապիտալի համարժեքության բարձր ցուցանիշները», - նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Շատ ուրախ ենք, որ այս գործարքով սկիզբ է դրվում Ամերիաբանկի հետ երկարաժամկետ համագործակցությանը: Մենք անկեղծորեն ցանկանում ենք աջակցել Ամերիաբանկին Հայաստանի տեղական համայնքներում փոքր և միջին բիզնեսի և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման գործում, որոնք առանցքային նշանակություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Որպես Հայաստանի առաջատար բանկ` Ամերիաբանկի նպատակն է ընդլայնել ագրոտնտեսության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ոլորտում իր մասնաբաժինը: Ուրախ կլինենք, եթե հետագայում նման նախաձեռնություններին աջակցելու նոր հնարավորություններ ունենանք»,-նշել է «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության Արևելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի մենեջեր Ռոզա Սարկեևան: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |