ՌԴ խաղաղապահները մեկ օրում ավելի քան 2000 մարդու ելումուտ են ապահովել Արցախ

ՌԴ խաղաղապահները մեկ օրում ավելի քան 2000 մարդու ելումուտ են ապահովել Արցախ

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ԼՂ-ում դիտակետերով և Լաչինի միջանցքով մեկ օրվա ընթացքում ապահովել են ավելի քան 2000 մարդու ելումուտ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակն ու հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին։

Լաչինի միջանցքում և ԼՂ սահմանազատման գծի ամբողջ երկայնքով տեղակայված են ՌԴ խաղաղապահ ուժերի 27 դիտակետ։

Դիտակետերում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահները կրում են «Ռատնիկ» հանդերձանքը։ Դիտակետերը կահավորված են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով, անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով և տեսախցիկներով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---