ՄԳԻՄՕ-ում հայոց լեզու կդասավանդեն

ՄԳԻՄՕ-ում հայոց լեզու կդասավանդեն

PanARMENIAN.Net - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ) հայոց լեզու կդասավանդեն։ Դեկտեմբերի 21-ին համաձայնագիր է ստորագրվել ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ինստիտուտի միջև, տեղեկացնում է դեսպանությունը։

Փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և ՄՄՀՊԻ-ի ուսումնական գծով պրոռեկտոր Անդրեյ Բայկովի կողմից։

Դրանով նախատեսվում է ձեռնարկել ռուսաստանյան բուհում հայոց լեզվի դասավանդման գործընթացը, ձևավորել հարթակ հայագիտության բնագավառում ուսումնասիրությունների համար, ինչպես նաև խթանել համագործակցություն ՄՄՀՊԻ-ի և հայաստանյան բուհերի միջև:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---