Արցախից տեղահանված ընտանիքներից ևս մեկը բնակարանամուտ է նշել 7 հունվարի 2022 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Արցախից տեղահանված ընտանիքներից ևս մեկը բնակարանամուտ է նշել: Բոլոր առումներով բարդ տարի հաղթահարած ընտանիքները սկսել են աստիճանաբար վերադառնալ կյանքի բնականոն հուն: Այդ հարցում, բնակարանաշինության ծրագրի շրջանակում, նրանց աջակցել են Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Գործընկեր կազմակերպությունները հնարավորինս աջակցել են պատերազմի հետևանքով անօթևան դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին: Թիրախային մյուս՝ սոցիալապես անապահով խումբը ևս մնացել է ուշադրության կենտրոնում: Ընթացիկ տարում, միայն Արարատի մարզում աջակցություն է ստացել Արցախից տեղահանված հինգ ընտանիք: Ջրահովիտում բնակություն հաստատած Կարապետյանների ընտանիքն այդ ցանկում ներառվածներից մեկն է: «1998 թվականից ապրել ենք Արցախի Քաշաթաղի շրջանում: Պատերազմի ժամանակ երեխաներիս հետ տեղափոխվեցի, իսկ ամուսինս մնաց առաջնագծում: Պատերազմի ավարտից հետո, երբ հասկացանք, որ այլևս գնալու տեղ չունենք, որոշեցինք հիմնավորվել այս գյուղում: Փոքր խնայողություն ունեինք, հող գնեցինք, սակայն հույս չունեինք, որ կկարողանանք շինարարություն սկսել ու առավել ևս՝ ավարտել այն: Այսօր այնքան երջանիկ ենք, որ արդեն ավարտուն հարկի տակ կարող ենք հյուրընկալել մեզ աջակցողներին, ում օգնությամբ այս հրաշքն իրական դարձավ»,- ասել է ընտանիքի մայրը՝ Գայանեն:
Տարիներ շարունակ, երկրին և հասարակությանն օգտակար լինելու՝ գործընկերների պատրաստակամությունը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորման լավագույն օրինակներից է: «Երբ գալիս է տարին ամփոփելու ժամանակը, մեր գործընկերների հետ հետադարձ հայացքով փորձում ենք գնահատել համատեղ իրականացրած աշխատանքը: Մեզ համար այդ արդյունքն արտահայտվում է թվերով և մարդկային ճակատագրերով: Առաջինը կարևոր է մեր կատարած ներդրումների շահավետությունը գնահատելու համար: Առավել կարևոր է մեր հայրենակիցների աչքերում վերականգնված հավատն ու հույսերը տեսնելը: Դա է բնակարանաշինության ծրագրի կարևոր ձեռքբերումը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ՝ մեր տասնամյա համագործակցության իրական գնահատականը: Շարունակելու ենք մեր համատեղ ծրագրերը՝ լուսավոր կյանքի հավատը այլ ընտանիքների ևս փոխանցելու համար: Ամանորին ընդառաջ, շնորհավորում եմ մեր հայրենակիցներին՝ բոլորին մաղթելով բարօրություն և ամուր տանիք»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս տարի լրացավ Վիվա-ՄՏՍ-ի հետ մեր համագործակցության տասնամյակը, որի ընթացքում ծրագրի շրջանակում բնակարանաշինության խնդիր է լուծվել 391 ընտանիքի համար: Շատերի հետ ենք կիսել ուրախությունը և դեռ շատ ընտանիքների կայցելենք գալիք տարում: Վիվա-ՄՏՍ-ը, ինչպես միշտ, հավատարիմ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր սկզբունքներին, ինչի համար մեր բոլոր ընտանիքների անունից երախտագիտություն եմ հայտնում»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 230 մլն դրամի ներդրում, ինչի արդյունքում 2021 թվականին աջակցություն է ստացել 87 ընտանիք: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |