ՎԶԵԲ-ը $25 մլն է հատկացրել Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու համար20 հունվարի 2022 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցություն է տրամադրում Հայաստանում Ամերիաբանկին 25 միլիոն դոլար գումարի չափով՝ հայաստանյան մասնավոր բիզնեսներին վարկեր տրամադրելու նպատակով: Ֆինանսավորման այս փաթեթի շրջանակում Ամերիաբանկը կստանա 10 մլն դոլար «Կանայք բիզնեսում» (WiB) ծրագրի ներքո՝ կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) տեղական արժույթով վարկեր տրամադրելու նպատակով։ Ծրագիրը համատեղում է ֆինանսավորումը, տեխնիկական աջակցությունը, ռիսկերի նվազեցումը՝ ծածկելով տեղական ֆինանսական հաստատությունների առաջին կորուստները Փոքր բիզնեսի ազդեցության հիմնադրամի աջակցությամբ, և խորհրդատվական ծառայությունները բիզնեսի համար՝ կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով։ Տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են Եվրոպական միության (ԵՄ) և Շվեդիայի կառավարության կողմից:
Լրացուցիչ 10 միլիոն դոլար կտրամադրվի տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացմանն աջակցելու նպատակով։ Ամերիաբանկը նաև կստանա 5 միլիոն դոլար ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում, որին աջակցում է ԵՄ-ն՝ արտահանման ներուժ ունեցող տեղական ՓՄՁ-ներին վարկեր տրամադրելու նպատակով՝ տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ չափանիշներին համապատասխան արդիականացնելուն ու, միաժամանակ, կանաչ տեխնոլոգիաների կիրառումը խթանելուն ուղղված ներդրումների համար:
ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծը առաջատար նախաձեռնություն է, որն օգնում է տեղական ընկերություններին բարելավել իրենց մրցունակությունը երկրի ներսում և արտերկրում՝ արդիականացնելով իրենց արտադրական հզորությունները և գործընթացները ԵՄ չափանիշներին համապատասխան։ Վարկային միջոցների առնվազն 70 տոկոսը կհատկացվի «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ֆինանսավորման համար՝ համաձայն ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (GET) մոտեցմանը։ Վարկառուները կարող են ստանալ խրախուսական դրամաշնորհներ և տեխնիկական խորհրդատվություն՝ երկուսն էլ ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից ԵՄ-ն Բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում։ Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկերից է և առաջին տեղն է զբաղեցնում իր ակտիվներով, վարկային պորտֆելով, ինչպես նաև հաճախորդների հաշիվներով ու ավանդներով: 1 տրիլիոն ՀՀ դրամը գերազանցող ակտիվներով` Ամերիաբանկը խոշոր ներդրում ունի Հայաստանի տնտեսության մեջ: Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների մեծ փաթեթ իր բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով` հստակ շեշտադրում կատարելով թվային պրոդուկտների վրա: Բանկը հավատարիմ է պատասխանատու բիզնես վարելու և Հայաստանի տնտեսությունը դեպի կայուն ապագա զարգացնելու իր հանձնառությանը: 2015թ.-ից ՎԶԵԲ-ը հանդիսանում է Ամերիաբանկի բաժնետեր և ունի 17,8 տոկոս բաժնեմաս։
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |