Թաթոյան. Հոգեկան խնդիրներով անձանց հանդեպ կիրառվել են օրենքով չնախատեսված զսպման միջոցներ22 հունվարի 2022 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման մեխանիկական միջոցներ։ Այդ մասին հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հոգեբուժարաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին զեկույցը։ «Մասնավորապես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է չոր փաթաթում և թաց փաթաթում, որն իրենց ներկայացնում է սառը ջրով թրջված սավանով փաթաթում։ Նման պրակտիկան խիստ անթույլատրելի է»,-ասել է Արման Թաթոյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։ Նրա խոսքով, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես օգտագործվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում։ Արման Թաթոյանն ընդգծել է, որ հոգեբուժարաններում, հոգեկան առողջության կենտրոններում առանձնացված չեն ֆիզիկական զսպման միջոցների կիրառման համար առանձնացված սենյակներ, այն իրականացվել է ընդհանուր սենյակում՝ այլ խնամարկյալների ներկայությամբ։ «Սա միջազգային չափանիշների, նաև մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,-ասել է նա։ Պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն ուսումնասիրել են զսպման միջոցների հաշվառման մատյանները, տեսել են, որ զսպման միջոցների կիրառումը չի արձանագրվում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվեն» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |