Բորդյուժա․ ՀՀ-ն ռազմարդյունաբերական համալիրի շատ տեսակներ ՌԴ-ից անհատույց է ստացել25 հունվարի 2022 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին ժամանակակից սպառազինություններով և ռազմական տեխնիկայով զինելու ամբողջական ծրագրեր գոյություն ունեն։ Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Բորդյուժան հիշեցրել է, որ հայկական բանակի զինանոցում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի շատ տեսակներ Ռուսաստանից են ստացվել՝ որպես անհատույց օգնություն: Կամ էլ դրանք գնվել են ներռուսաստանյան արտոնյալ գներով, այդ թվում՝ ռուսական վարկային միջոցներով։ Դեռևս 2021 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ պետությունների ղեկավարները հաստատել էին օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ժամանակակից սպառազինություններով և ռազմական տեխնիկայով հագեցնելու ծրագիրը։ Բորդյուժայի կարծիքով` ծրագրի էությունն այն է, որ կազմակերպության պետությունները համաժամանակյա կերպով ապահովեն իրենց զինված ուժերն ու մյուս ուժային կառույցները նույնատիպ սպառազինությամբ, միևնույն մակարդակի համակարգերով: ՀԱՊԿ նախկին ղեկավարը հիշեցրել է, որ այդ գնումն իրականացվում է արտոնյալ գներով. ՀԱՊԿ-ի շրջանակում դաշնակիցներին զենքի վաճառքի արտոնյալ կարգի մասին համաձայնագիր գոյություն ունի։ Եվ Ռուսաստանը փաստաթղթի շրջանակում իր դաշնակիցներին ամենաժամանակակից զինատեսակները վաճառում է ներքին գներով։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում |