Ֆրանսիան կարող է աջակցել ՀՀ-ին երկաթուղային ծրագրերի շրջանակում![]() 27 հունվարի 2022 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Զարգացման ֆրանսիական գործակալությունը կարող է աջակցություն ցուցաբերել երկաթուղային ծրագրերի շրջանակում և նաև Ֆրանսիայի կառավարությունը կարող է աջակցություն տրամադրել ծրագրերի իրականացման համար: Այդ մասին Վրաստանում և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունների տնտեսական հարցերով կցորդ Ֆրանսուա-Անրի Կլոարեկն ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև տնտեսական հարցերով օգնական Թոմա Մենորեն։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկաթուղային ընթացիկ նախագծերի և այդ ոլորտում համագործակցության հեռանկարները։ Փոխնախարարը հետաքրքրվել է, թե փոխգործակցության խորացման ինչ ուղղություններ, հետաքրքրություններ և հեռանկարներ է տեսնում ֆրանսիական կողմը՝ նշելով, որ կան մի քանի ուղղություններ, որոնք ֆրանսիական կողմի հետաքրքրության դեպքում կարող են քննարկել: Ֆրանսուա-Անրի Կլոարեկը նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը կարող է աջակցություն ցուցաբերել երկաթուղային ծրագրերի շրջանակում: Ֆրանսիական կողմը հավաստիացրել է, որ իրենց համար կարևոր է ծրագրեր իրականացնել Հայաստանում և երկաթուղային ծրագրերն իրենց առաջնահերթությունների մաս են կազմում: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկաթուղային տրանսպորտի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Ավելի վաղ Ֆրանսիայում ՀՀ նախկին դեսպան Ժոնաթան Լաթոքը հայտարարել էր, որ Ֆրանսիան բյուջետային օժանդակության մասով պատրաստ է տրամադրել 50-ից 100 միլիոն եվրոյի չափով փոխառություն։ «Ինչ վերաբերում է երկաթուղային ոլորտին, մտածում ենք, մասնավորապես, մի ծրագրի մասին, որով գնացքով կկապվեն Երևանը, «Զվարթնոց» օդանավակայանը, Էջմիածինն ու Արմավիրը։ Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք նաև դիտարկել տարածաշրջանային երկաթուղային ծրագրեր»,-ասել էր նա։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |