2021-ին արտահանումը ՀՀ-ից գերազանցել է $3 մլրդ-ը![]() 1 փետրվարի 2022 - 14:40 AMT PanARMENIAN.Net - 2021 թվականի հունվար-դեկտեմբերին արտահանումը Հայաստանից 2020-ի համեմատ աճել է 19.1%-ով՝ գերազանցելով 3 մլրդ դոլարը, հայտնում է Վիճակագրության կոմիտեն։ Արտաքին առևտրաշրջանառությունը 2021-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 8.38 մլրդ դոլար, ինչը 17.7%-ով գերազանցում է 2020-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 5.35 մլրդ դոլար, ինչը 16.9%-ով ավելի է 2020-ի համեմատ։ 2021-ի դեկտեմբերին ներմուծումը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել է 27.7%-ով։ 2021-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով, իր հերթին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ 2021-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |