Սևանում 48 մլն եվրո արժողությամբ ջերմոցային համալիր կկառուցվի![]() 18 փետրվարի 2022 - 10:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանում 48 մլն եվրո արժողությամբ Արդյունաբերական ջերմոցային համալիր կկառուցվի։ Գործադիրը փետրվարի 17-ի նիստում հավանություն է տվել 51.4 հա համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը «Գրին սոլուշնս» ՍՊԸ հիմնադիր Էդուարդ Օհանյանի օգտին օտարելուն։ Կառավարությունը հավանություն է տվել Էդուարդ Օհանյանի կողմից ներկայացված Սևան համայնքում Արդյունաբերական ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին: Խոշոր ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով համաձայնություն կտրվի Սևան համայնքում համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքով: Ծրագիրն իրականացվելու է 115 հա տարածքի վրա. նախատեսվում է կառուցել 45 հա ընդհանուր տարածքով ջերմոցային խոշոր համալիր և 2,7 հա մակերեսով արդյունաբերական տնկարան: Ստեղծվելու է 400-450 նոր աշխատատեղ։ Շինարարական աշխատանքների համար նախատեսված է 60 ամիս ժամկետ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ այս գործարքից ընդհանուր առմամբ համայնքային բյուջե 22 մլն դրամ մուտք կարվի: Վերջնական արդյունքում տարեկան կարտադրվի մոտ 12,000 տոննա բանջարեղեն, որի 80 տոկոսը նախատեսվում է արտահանել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |