ՀՀ-ում Ներդրումային կոմիտե կստեղծվի

ՀՀ-ում Ներդրումային կոմիտե կստեղծվի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ներդրումային կոմիտե կստեղծվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել կոմիտեի աշխատակարգը հաստատելու մասին։

Ըստ որոշման, Ներդրումային կոմիտեի նիստերը ձայնագրվում, արձանագրվում են և հրապարակման ենթակա չեն։

Ներդրումային կոմիտեի նիստը նախագահում է վարչապետը, վարչապետի բացակայության դեպքում՝ վարչապետի որոշմամբ փոխվարչապետը։

Ներդրումային կոմիտեի գործունեության նպատակը գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրությունն է, առաջնահերթությունների որոշումը, հաստատումը և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացումը։

Ներդրումային կոմիտեն քննարկում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված հանրային ներդրումային ծրագրերը, հաստատում է վերջիններիս առաջնահերթությունները, որի վերաբերյալ կազմվում է ցանկ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---