Հայաստանի կառավարությունը 559 մլն դրամով վարկավորում է փոքր եւ միջին ձեռնարկությունները

PanARMENIAN.Net - Հինգշաբթի օրը կառավարության նիստում որոշվել է 2009թ. պահուստային ֆոնդի միջոցների հաշվին Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային հիմնադրամին տրամադրել 559 մլն դրամի չափով բյուջետային վարկ, առանց գրավի, 0,001% տոկոսադրույքով:



Որոշման համաձայն, տնտեսվարող կազմակերպությանը վարկային միջոցները կտրամադրի տարեկան 12% տոկոսադրույքով (հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ) տնտեսվարող կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքային գրավով, իսկ չբավարարող մասով նաեւ սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքային գրավով, 5 տարի ժամկետով:



Միջոցները հատկացվում են Ազգային հիմնադրամին երկու տնտեսվարող սուբյեկտներին վարկավորելու նպատակով «Վայք գրուպ» ընկերությանը, որը զբաղվում է գյուղատնտեսական գործունեության եւ գյուղմթերքի վերամշակմամբ, եւ «Քոնսերթ» ընկերությանը, որը եւս զբաղվում է գյուղմթերքի վերամշակմամբ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---