Պեսկով․ Կրեմլը ողջունում է բանակցություններ սկսելու` Երևանի և Բաքվի որոշումը

Պեսկով․ Կրեմլը ողջունում է բանակցություններ սկսելու` Երևանի և Բաքվի որոշումը

PanARMENIAN.Net - Կերմլը դրական է գնահատել խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով համապատասխան հարցին, նա ասել է «դրական», գրում է ՏԱՍՍ-ը։

«Հասկանալի է, որ գործընթացը շատ և շատ տևական է լինելու, սակայն առաջխաղացումն այդպիսի փաստաթղթի ստորագրման ուղղությամբ ինքնին արդեն դրական փաստ է և ողջունելի»,- ասել է նա։

Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիի համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---